Մարտի 4-ին` ժամը 08.52-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի 27-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 35 SN 657 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 250 մ):
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի մոտակայքից՝ ձորից, դուրս են բերել վարորդի՝ 1937 թ. ծնված Լ. Մ.- դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ձորից: