
Արմավիրի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից ևս մեկը՝ ՀՀԿ-ական, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը ինքնաբացարկ է հայտարարել: Մնացել է միայն մեկ թեկնածու՝ Արմավիրի գործող քաղաքապետ, Ռուբեն Հայրապետյանի խնամի Ռուբեն Խլղաթյանը:
Ավելի վաղ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը, քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, անկուսակցական Էդվարդ Վարդումյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի անկուսակցական որդին՝ Արտակ Գևորգյանը: