Թռչնոց Բույնը կվերածվի Ցեղասպանության թանգարանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ  առաջիկա երկու տարիներին շինարարական կարևոր աշխատանքներ կիրականացվեն:
Ինչպես տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը, ծրագրով նախատեսվում է վերանորոգել Բիքֆայայում 1965 թ.-ին կանգնեցված, Հայոց ցեղասպանության 50-ամյակին նվիրված և հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձանի տեղանքը: 
Հուշարձանը բարեկարգելուց բացի, ընդլայնվելու է շրջապատն ու սալապատվելու դեպի այտեղ տանող ճանապարհը: Հուշարձանի մոտակա պատին տեղադրվելու է Հայոց ցեղասպանության քարտեզը, իսկ հուշարձանի մոտ նահատակներին նվիրված խորան է պատրաստվելու:
Մեկ այլ` Թռչնոց Բույնի կառույցի ներսում գտնվող հաստատության ամենահին շենքը, որը նաև որպես ճարտարապետական կառույց պատմահնագիտական արժեք ունի, վեհափառի որոշմամբ վերածվելու է Ցեղասպանության թանգարանի: Այնտեղ զետեղվելու են Ցեղասպանության` հատկապես որբերի և այդ շրջանում հայ ժողովրդի գաղթական զավակների կյանքին առնչվող իրեր, նկարներ, հուշագրություններ և այլն: Հիմնանորոգվելու է նաև Անթիլիասի նահատակաց մատուռը, որը կառուցվել է 1938 թ.-ին: Այն վերանորոգվել է 1993-ին և 2007-ին, սակայն այժմ պետք է ամբողջական և հիմնովին նորոգվի: Այս աշխատանքներն արդեն մեկնարկել են: 




Լրահոս