
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը որոշել է չգնել կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը:
Նրանք պատրաստ չեն վճարել 55 մլն եվրո, քանի որ ֆուտբոլիստի խաղը չի գոհացնում ակումբի ղեկավարությանը: Որոշումը կայացվել է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Փրեսթոն»-ի հետ խաղից հետո:
Խաղը կայացել է փետրվարի 16-ին: Ֆալկաոն խաղադաշտում անցկացրել է շուրջ 1 ժամ, գործել անվստահ ու փոխարինվել: