
Քուվեյթի ոստիկանությունը ճշտում է ռուս լրագրողի մահվան մանրամասներն, ով հայտնաբերվել է մահացած՝ Էլ-Քուվեյթի ծայրամասում գտնվող բնակարանում:
Մահացածի մարմինը գտել է հավաքարարն, ով մտել է բնակարան ու տեսել ռուս լրագրողին` արնաշաղախ ընկած հատակին: Մահացածի կողքին խմիչքի մի քանի շիշ է եղել: Նախնական վարկածով տղամարդը մահացել է գլխին ստացած ուժեղ հարվածից: Հետաքննությունը չի բացառում, որ կատարվածը կարող էր սպանություն լինել: