ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 4-ին, կազմել է 479.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 533.18 դրամ (նվազել է 1.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 734.53 դրամ (նվազել է 0.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.76 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 252.9 դրամ, ոսկին՝ 18,678.55 դրամ, պլատինը՝ 18,251.15 դրամ:
Մարտի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 480 դրամ: