
Իրանում այսօր 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Քիրման քաղաքի Խանուկ գյուղի մոտակայքում, տեղեկացնում է iribnews գործակալությունը: Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով` երկրաշարժը գրանցվել է իրանական ժամանակով 16:19-ին: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն մարդիկ լքել են իրենց տները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանի հարավ-արևմուտքում տեղի էր ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր 300, վիրավորվել շուրջ 2.500 մարդ: