
Իտալական «Նապոլի»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Լորենցո Ինսինյեն շարունակում է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների վնասվածքից:
Առաջիկա օրերին 23-ամյա ֆուտբոլիստը վերադառնալու է մարզումներին:
Նշենք, որ իտալացի հարձակվողը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2014 թվականի նոյեմբերին: