
Այսօր` օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ` 62-ամյա Միսակ Խաչատրյանը, վարելով “ՎԱԶ 2121” մակնիշի 56 ՏՍ 010 համարանիշի ավտոմեքենան, Ջերմուկ քաղաքի սկզբնամասում` Ազատամարտիկների հուշարձանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ, վթարի հետևանքով Մ. Խաչատրյանը տեղում մահացել է: