
Մարտի 4-ին` ժամը 20:23-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստավել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խմբերը:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Գ. Տ.-ի (27 տարեկան) ինքնասպանության փորձը: Գ. Տ.-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: