ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է հանդիպումները «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցած նոր քաղաքացիների հետ: Այդ մասին պատգամավորը հայտնում է համացանցի իր էջում:
«Քիչ առաջ ավարտվեց հերթական հանդիպումը «Քաղաքացիական պայմանագրի» նոր անդամների հետ: Տեղի ունեցավ բուռն եւ բովանդակալից խոսակցություն: Ավելի ճիշտ՝ սկսվեց խոսակցություն, որն անպայման ունենալու՛ է շարունակություն:
Այդ խոսակցության լիարժեք շահառու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:
Սպասում ենք Ձեզ «Քաղաքացիական պայմանագրի» կազմում, սպասում ենք Ձեզ «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում»,-գրել է Ն. Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի «Քաղաքացիական պայմանագիրը» հայտնել էր նոր նախաձեռնության մասին, այն է` հանդիպումների շարք քաղաքացիների հետ: