«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի աշխատասենյակում երեկ աննախադեպ իրարանցում էր: Մեկը մյուսին հերթ չտալով՝ նրա սենյակ էին մտնում կուսակից պատգամավորները, նրանց վրդովված զրույցը երբեմն հասնում էր խորհրդարանի միջանցք: Հասկանալի էր, որ ԲՀԿ-ականներն ինչ-որ բացատրություն էին պահանջում Ուրիխանյանից: Քիչ ուշ հայտնի դարձավ, որ նա մանդատը վայր դնելու որոշում է կայացրել, որը մտադիր է հրապարակել համագումարի ժամանակ: Գործընկերները փորձել են պարզել պատճառներն ու համոզել, որ հետ կանգնի որոշումից: Թե ինչ է ստացվել նրանց բանակցություններից, պարզ կդառնա ժամեր անց: Ի դեպ, երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր ԲՀԿ-ից մասսայական «արտագաղթ» կլինի: ԲՀԿ խմբակցությունից ոմանք չէին ժխտում դա: Իսկ Բազմասեր Առաքելյանը լռեց՝ չհերքելով, որ հնարավոր է առաջիկայում ինքը ևս լքի կուսակցությունը»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։