Ինչո՞ւ Սահմանադրությունը խախտող ՀՀԿ-ական պատգամավորը չի պատժվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեպետ Սահամանադրական փոփոխությունների մեկնարկը պաշտոնապես չազդարարվեց, սակայն դրանք դարձան ներքաղաքական վերջին լարվածության հիմնական առանցքը: Ելնելով բազում հնարավոր պատճառներից մեկից՝ իշխանության նմանօրինակ բիրտ գործողությունները միտված են հենց սահամանադրական փոփոխությունների ընթացքը հաջողությամբ ապահովելուն ու ցանկալի արդյունքներին հասնելուն: Այս համատեքստում ուշագրավ է նրանց իսկ հրապարակած փաստաթղթի՝ «Հայեցակարգի» այն պնդումը, որ Հայաստանի քաղաքական ասպարեզը պետք է սահմանադրականացնել: Այս շարքում հիշարժան է նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների սահմանադրական զարգացումների փորձը հաշվի առնելու նկատառումը:

Այսպես՝ «Հայեցակարգի» սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հիմնավորումների երկար շարքը ավարտվում է հետեւյալ պնդմամբ. «Իրավական պետությունում պետք է բացառվի քաղաքական, տնտեսական եւ վարչական ներուժի սերտաճումը, երաշխավորված ու ապահովված պետք է լինի քաղաքական ուժերի նպատակների ու գործունեության սահմանադրականությունը»: Թեեւ այս դրույթը գործում է ցանկացած ժողովրդավարական երկրի Սահմանադրության մեջ, դրա կիրառությունը գտնվում է միայն ու միայն քաղաքական վերնախավի կամքի առկայության շրջանակներում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս