Սերժ Սարգսյանը վերջնական է որոշել` ԲՀԿ-ն պետք է բուֆերի դերում մնա. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ-ն այսօրվա համագումարից հետո: Սերժ Սարգսյանն այս հարցում կայացրել է վերջնական որոշում. ԲՀԿ-ն քաղաքական դաշտում պետք է շարունակի բուֆերի դերակատարում ունենալ ընդդիմության և իշխանության արանքում, ինչպիսի դերակատարում ունեցել է միշտ:

Սարգսյանը որոշել է նրան պահել երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակում, բայց եթե նախկինում այն շուրջ 30 տոկոսանոց երկրորդ ուժ էր, հիմա դառնալու է 10-15 տոկոսանոց երկրորդ ուժ, որովհետև վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ երեսուն տոկոսը չափազանց մեծ թիվ է բուֆերի համար և այն կարող է վերահսկողությունից դուրս գալու վտանգներ պարունակել:

Մի բան ակնհայտ է, որ ԲՀԿ-ն այսուհետև գտնվելու է Սերժ Սարգսյանի լիակատար վերահսկողության ներքո, և նա է որոշելու նրա տեղը, դերը, ասելիքը քաղաքական դաշտում: Իհարկե՝ Հովիկ Աբրահամյանի միջոցով: Պետք է նկատել, որ այն, ինչ տեղի է ունենում ԲՀԿ-ում, Հովիկ Աբրահամյանի տակտիկական հաջողությունն է: Դառնալով ԲՀԿ-ի կուրատոր՝ նա ամրապնդում է իր տեղը վարչապետի պաշտոնում և տեսանելի ապագայում օրակարգից հանում իր կառավարության հրաժարականի հարցը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս