ԲՀԿ համագումարին անհամբեր չի սպասում միայն իշխանությունը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը, որին սպասում են քաղաքական դաշտի բազմաթիվ ուժեր: Բացի իշխանություններից, իհարկե, քանի որ իշխանությունը գիտի՝ ինչ է լինելու ԲՀԿ-ում: Գիտի, որովհետև ընդամենը երկու շաբաթների ընթացքում կարողացավ «չարիքի դեմ» պայքարող ու խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը համարվող կուսակցությունը դարձնել «կառուցողական ուժ»: Թե, ի վերջո, քանի հոգի կմնա ԲՀԿ-ում՝ պարզ կդառնա այսօրվա համագումարից հետո: Հայտնի է արդեն, սակայն, որ ԲՀԿ-ում գործնականում չի մնա Գագիկ Ծառուկյանը, ում անվան շուրջ կառուցված էր «երկրորդ քաղաքական ուժը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս