Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք. Մհեր Սեդրակյանը` Մուրադ Գուլոյանին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Երեկ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստի ավարտից հետո բավական բարձր էր Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի տրամադրությունը: Նիստերի դահլիճից իջնող աստիճանների վրա նա, ողջագուրվելով Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանի հետ, ասաց. «Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք»: Մինչ Գուլոյանը կպատասխաներ, պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելլաջիոյի Գրիշը, առաջ ընկավ՝ ասելով. «Ոնց որ թե կարանք»: «ՉԻ» լրագրողը Մուրադ Գուլոյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե երբվանի՞ց չէին կարողանում շփվել միմյանց հետ, ինչին ի պատասխան պատգամավորը նշեց. «Մհերը մեր հարյուր տարվա ընկերն ա, միշտ էլ շփվում ենք, հանդիպում ենք, ինքը ուղղակի կատակ էր անում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս