«Ի՞նչ տարբերություն սպանվածների, որբերի և անտունների համար՝ ինչու են կատարվում կամայականությունները». «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Սովետի» նկատմամբ որևէ ջերմ զգացում չունեմ, բայց արդյոք այդ երկրի արագ և չմտածված կազմաքանդումը միայն օգո՛ւտ է բերել աշխարհին, այդ թվում՝ Ամերիկային: Էլ մեր մասին՝ չասած: Կամ, մասնավորապես, Իրաքում այսօր ստեղծված վիճակը և այդ տարածքում նույն «Իսլամական պետության» գործունեությունն արդյոք աշխարհի և ԱՄՆ-ի համար ավելի՞ մեծ վտանգ չի ներկայացնում, քան Սադամի ռեժիմը:
Վերջերս հարցազրույց էի վերցրել ուկրաինացի հրապարակախոս Վիտալի Պորտնիկովից: Տպավորությունս այն էր, որ ես խոսում եմ Դմիտրի Կիսելյովի հետ, միայն թե «մինուսի» նշանով: Պուտինյան քարոզչի ամեն երկրորդ բառը Արևմուտքի հասցեին անեծքներն են, իսկ իմ զրուցակցի «գլխավոր հերոսը» Պուտինն է: Երկու հրապարակախոսներն էլ ունեն «չարիքի կայսրության» մասին հստակ և միանշանակ պատկերացում պարզապես զուտ աշխարհագրորեն այդ կայսրությունը նրանք «տարբեր տեղերում» են տեսնում: Երկուսն էլ ինչ-որ տեղ ճիշտ են՝ ագրեսիվությամբ և ցինիզմով այդ «կայսրությունները» կարող են իրար հետ մրցել:

«Ի՞նչ տարբերություն սպանվածների, որբերի և անտունների համար՝ հանուն ինչի են կատարվում կամայականությունները՝ տոտալիտարիզմի՞, թե՞ սուրբ ժողովրդավարության և ազատականության»,- հարցնում էր Մահաթմա Գանդին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս