
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Կառավարության այսօրվա նիստի հաստատմանը կներկայացնի «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի նախագիծը: Ըստ այդ փաստաթղթի՝ այս տարի նախատեսվում է սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում ՀՀ մարզերում եւ Երեւանում կազմակերպել գործարար ուսուցողական դասընթացներ, որոնց պետք է մասնակցեն 200-250 սկսնակ գործարարներ…. Սա ծրագրի պաշտոնական նկարագրությունն է, իսկ իրականում կարելի է համոզված ասել, որ այս նախաձեռնությունը, մյուսների պես, նախաձեռնվում է իշխանական գործարարներին եւ պաշտոնյաների հարազատներին պետբյուջեի միջոցներով ֆինանսավորելու նպատակով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: