
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից իրականացվող ստուգումները դեռեւս շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ստուգումների արդյունքում հարկային ծառայությունը, բնականաբար, խախտումներ կարձանագրի, սակայն դժվար թե դրա հետեւանքները ծանր լինեն: «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի նախագահ Սեդրակ Առուստամյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ստուգումների արդյունքում ինչ խախտումներ են արձանագրվել: «Ստուգումները դեռ ընթացքի մեջ են, բայց այս պահի դրությամբ ոչ մի խախտում չի արձանագրվել»,-պատասխանեց Առուստամյանը: Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական բաժնից նույնպես պատասխանեցին, որ ստուգումները դեռ շարունակվում են, եւ դրանց արդյունքների մասին միայն ավարտից հետո տեղեկություն կտրամադրեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: