Ռազմա-վրացական ճանապարհը կրկին փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու Անդրկովկասն իրար միացնող ռազմա-վրացական ճանապարհը կրկին փակ է Վրաստանի տարածքում ձնաբքի ու սողանքների վտանգի պատճառով: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ից:

«Սողանքների վտանգի պատճառով ճանապարհը փակվել է այսօր ժամը 8:00-ից»,- պարզաբանել են գերատեսչությունից:

Հավելենք, որ Վերին Լարսի հատվածում, որը տեղակայված է ռուս-վրացական սահմանի հյուսիսօսական սահմանին, երթևեկության համար վերջին անգամ փակ է եղել փետրվարի 17-ից: Ճանապարհի բացմանը սպասել է ավելի քան 400 միավոր տրանսպորտային միջոց, հիմնականում մեծ բեռնատարներ, որոնք տրանզիտով Անդրկովկասի երկրներ էին ուղևորվում:




Լրահոս