
Մարտի 5-ին, ժամը 01.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 105 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 60 QQ 102 և «Օպել» մակնիշի 31 ՕԼ 358 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց բռնկման. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: