Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) քրոջ որդին` Արման Բադալյանը, որը մեղադրվում էր խուլիգանության եւ ապօրինի զենք պահելու մեջ, օրերս ազատ է արձակվել: Կասկածյալի ազատության համար ՀՀ ոստիկանությանը միջնորդել են ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արմեն Մխիթարյանը (Մխիկ) եւ մի դատախազ: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Արմեն Մխիթարյանը. «Այո՛, միջնորդագիր ենք ներկայացրել, գործը հարուցված է, ուղղակի միջնորդել ենք, որ ստորագրությամբ ազատ արձակեն»: Հիշեցնենք, որ Բադալյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ (խուլիգանություն) եւ 235 հոդվածի 1-ին (ապօրինի զենք պահելը) մասերով: Մհեր Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ է շրջանառվում հնչեղություն ստացած սպանությունների (Սուրեն Զորոյանի՝ մականունը «Բիճ», Արսեն Գալստյանի) եւ այլ հանցագործությունների հետ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ