Վալերի Պերմյակովը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության. Интерфакс

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

«Փորձաքննությունն անցնում է ստացիոնար կերպով Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում ու պետք է ավարտվի մոտ 2 շաբաթից»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքերով՝ փորձագետները պետք է զինծառայողի հոգեկան առողջության վերաբերյալ գնահատական տան ու հայտնեն ախտորոշումը:

«Բոլոր այն խոսակցությունները, որ Պերմյակովի մոտ արդեն հայտնաբերվել են հոգեկան շեղումներ, հիմնված են բամբասանքների վրա: Փորձաքննության արդյունքները դեռևս չկան»,- նշել է աղբյուրը:

Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «հետաքննությունը տարվում է երկու երկրների իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցության արդյունքում»:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում:




Լրահոս