
«Ռայո Վալյեկանո»-ի հարձակվող Ալբերտո Բուենոն ճանաչվել է Իսպանիայի առաջնության՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Նախորդ ամիս 26-ամյա իսպանացին Պրիմերայի 4 խաղրում դարձել էր 5 գոլի հեղինակ: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բուենոն հեղինակել է 12 գոլ, ինչը լավագույն ցուցանիշն է իսպանացի ֆուտբոլիստների շրջանում: