
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի ֆավորիտներից մեկն է: Նա նշել է, որ հիանալի շանսեր ունեն նաև «Բարսելոնա»-ն և «Չելսի»-ն:
«Այո, վերջերս «Ռեալ»-ն «Ատլետիկո»-ին պարտվել է 0:4 հաշվով: Բայց, այնուամենայնիվ, «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի ֆավորիտ է:
Բացի մադրիդցիներից` մշտական վտանգ են ներկայացնում «Բարսելոնա»-ն և Անգլիայի առաջնության առաջատար «Չելսի»-ն»,-նշել է Լամը: