Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր Եռաբլուր էին այցելել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Նրանց թվում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը և այլք:
Լրագրողների հարցին` արդյոք այսօրվա Հայաստանը Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն է, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Եթե անգամ ինչ-որ բան էլ այն չէ, կդզմռտենք»:
Այն հարցին, թե իրեն հայտնի՞ են Վազգեն Սարգսյանի սպանության պատվիրատուները և բացահայտվա՞ծ է արդյոք Հոկտեմբերի 27-ը, գեներալը պատասխանեց. «Հայտնի են, հենա նստած են, կարող ենք գնալ, տեսնել: Հոկտեմբերի 27-ն էլ բացահայտված է»: