Վանաձորցի երիտասարդ կինը հոր գերեզմանի մոտ ինքնասպանության փորձ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ նյութական կախվածության մեջ գտնվող անձին ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այսպես, նյութական կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի ճանապարհով ինքնասպանության փորձ է կատարվել: Նյութական կախվածություն ունեցող մարդը 23-ամյա Ռ. Մաթոսյանն է, ում թունավորման վերաբերյալ նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2015 թվականի մարտի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ամուսնու Երևան քաղաքում գտնվող հայրական տանը երիտասարդ կնոջ նկատմամբ տան որոշ անդամների կողմից դրսևորվել է դաժան վերաբերմունք: Արդյունքում` գալով Վանաձոր քաղաք` երիտասարդ կինը հոր գերեզմանի մոտ փորձել է ինքնասպան լինել` ընդունելով մեծ քանակությամբ քնաբեր դեղահաբեր, սակայն բժշկական միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թ.Շուշանյանի կողմից 2015 թվականի մարտի 4-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




Լրահոս