
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում կարևորեց սպարապետ Վազգեն Սարգսյանի դերը պետականության կայացման և բանակաշինության գործում:
«Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կայացնել, կատարելագործել այն կառույցը, որը հիմա ես եմ ղեկավարում: Մեր բանակն այսօր անընդհատ կատարելագործվում է, մրցունակ է, դրանով իսկ ստեղծում են միջազգային երաժխիքներ մեր անվտանգության առումով, որը և անդրադառնում է բանակի մարտունակության վրա, որը մենք տեսնում ենք մեր սահմանների պաշտպանությամբ»,- նշեց նա:
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նախարարը նշեց, որ լարված իրավիճակ է, սակայն մեր բանակը ցանկացած պահի արթուն է: «Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են, սակայն այն վերահսկելի է:
Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»,- հավելեց նախարարը: