
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի 2015 թվականի ֆինանսավորման չափը հաստատելու մասին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ յուրաքանչյուր տարի Հայաստանը բավարարում է Սփյուռքի հայկական դպրոցների պահանջները: Նա հայտնեց, որ խոսքը 355 ամենօրյա և շուրջ 600 մեկօրյա դպրոցներին է վերաբերում:
Նախարարի խոսքով՝ պահանջարկ կա, և այն գրքերը, որ տրամադրվում են ՀՀ կողմից, ծառայում են հայապահպանությանը: «Կարծում եմ՝ պետք է արագացնենք»,-հավելեց նախարարը՝ խնդրելով վարչապետին շուտ հաստատել այս որոշումը: