
Ինչպես արդեն Armlur.am-ը գրել էր, Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ցույցի են դուրս եկել Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները՝ իրենց երեխաների հետ։
Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնեց, որ այս պահին իրավիճակը գործադիրի շենքի դիմաց լարված է։ Արմավիրցիներն իրենց երեխաների հետ փորձում են ճեղքել ոստիկանական շղթան և ներս մտնել։ Սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։
«Իրենք չեն իջնում, մենք կգնանք ներս»,-ասացին հավաքվածները։ Երեխաները վախից լաց են լինում, կանայք էլ` վրդովված գոռում։