Մոսկվայում հարձակվել են Ալեքսանդր Մասլյակով ավագի վրա: Այս մասին, ինչպես փոխանցում է Газета-ն, հայտնել է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը:
Ինչպես հայտնի է, անհայտ անձը հարվածել է Մասլյակովին Շերեմետևսկայա փողոցի վրա գտնվող «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի տան մոտ, երբ Մասլյակովը նստելիս է եղել իր մեքենան։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակվողն արդեն ձերբակալված է: Փորձագետները նշում են, որ նա իրեն ոչ ադեկվատ է պահել: