
Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության գործն այս պահին գտնվում է Դատախազությունում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` սակայն, քրեական հեղինակությունների սպանության գործը Դատախազությունը չի քննելու. այն ուղարկվելու է ԱԱԾ:
Հիշեցնենք, որ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով սպանվել է 3 անձ՝ քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), նրա համախոհ Դրոն (Դրաստամատ Թադևոսյան), և դեռևս անհայտ ոմն Մեսրոպ Նազարյանցը, ում, շրջանառվող լուրերի համաձայն, անվանում են Մանումենտցի Մոսո: