
Թուրքիան կօժանդակի իրաքյան բանակին Մոսուլում ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման օպերացիայի հարցում, սակայն չի պատրաստվում մասնակցել մարտական գործողություններին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է Haberturk-ը:
«Թուրքիան չի մասնակցի Իրաքում ու Սիրիայում հակամարտության «թեժ» փուլերին: Մենք օգնություն կցուցաբերենք Մոսուլին, սակայն անմիջապես այնտեղ չենք պատերազմի: Իսկ եթե անմիջապես մեզ վրա հարձակում լինի, ապա անհապաղ կպատասխանենք: Մենք դրա համար հնարավորություն ունենք»,- մեջբերում է նրա խոսքերը հեռուստաալիքը:
Թուրքիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Անկարան մեծ կարևորություն է տալիս Իրաքում իրավիճակի կարգավորմանը: