«Կարդացե´ք Վազգեն Սարգսյան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորև ներկայացնում ենք Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գրառումը Վազգեն Սարգսյանի մասին.

«Նա այն գրողներից էր, որ ասելիքը չէր վատնում, արտահայտվում էր պարզ ու առանց որևէ տողատակի ընթերցողին ՄՏԱԾԵԼՈՒ առիթ ու հնարավորություն էր տալիս: Խառնվածքի անկեղծ դրսևորումներ, բառերը սակրավորի ճշտությամբ ընտրող և մեր լեզվին տանտիրոջ իրավունքով մոտեցող վարպետ էր կանգնած յուրաքանչյուր գրական գործի ետևում:

Ափսոս, որ կյանքը այլ ուղի նախանշեց նրա համար և ժամանակը թույլ չտվեց գրական ժառանգության նոր բարձունքներ նվաճել:

Հայոց նորագույն պատմության բեկումնային մարտահրավերների իսկական հերոսը այսօր կդառնար 56 տարեկան: Կարդացեք Վազգեն Սարգսյան…»:




Լրահոս