Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները։ Նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը՝ աշխատավարձերի պարտքի մարում։
Նշենք, որ նաիրիտցիների մեծ մասը վրդովված է, որ ազատված 1700 աշխատակցից Կառավարություն շատ քչերն են եկել։ Հավաքվածներն արդեն ճարահատյալ սկսեցին թղթի վրա գրանցել հավաքվածներին, որպեսզի երբ աշխատավարձերը փոխանցվեն, առաջինը ստանան ակցիաներին անընդհատ մասնակցող նաիրիտցիները։ Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը քիչ առաջ հայտարարեց, որ Կառավարության մոտ կսպասեն այնքան, մինչև նիստն ավարտվի։ Եվ եթե իրենց ոչ ոք չմոտենա, երթով կգնան նախագահական նստավայր։