Սեուլում հարձակման ենթարկված ԱՄՆ դեսպանի դեմքին 80 կար է դրվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կորեայում վիրավորված ԱՄՆ դեսպան Մարկ Լիփերթի վիճակը կայունանում է վիրաբուժական միջամտությունից հետո:

Վտանգավոր ածելիով զինված տղամարդը հարձակվել էր Լիփերթի վրա, երբ դիվանագետն ուղևորվել է Սեուլի կենտրոնում կայանալիք հանդիպմանը: Դեսպանն ուժեղ այրունահոսությամբ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրան անհրաժշետ բուժօգնություն է ցուցաբերվել:

«Վիրահատությունը հաջող է անցել: Նրա վիճակը կայուն է, նա հանգստանում է հիվանդասենյակում»,- ցիտում է France Presse-ն առողջապահության նախարարության ներկայացուցիչ ՉանՆամ-Սիկայի խոսքերը, ով միջադեպի առթիվ բրիֆինգով է հանդես եկել մամուլի համար:

544774_1280x720

U.S. Ambassador to South Korea Lippert leaves after he was slashed in the face by an unidentified assailant at a public forum in central Seoul

Part-HKG-Hkg10154736-1-1-0

Նրա խոսքերով՝ տուժածին 2 ու կես ժամ բուժօգնություն է ցուցաբերվել: Դեսպանի դեմքին 80 կար է դրվել: Հանցագործը կալանված է:

AMBASSADOR0305




Լրահոս