Երեկ մահացել է Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ 20-ամյա Թաթուլ Մխիթարյանը, որը բանակից նոր էր զորացրվել: Նրա մոտ հայտնաբերվել էր սուր լեյկոզ հիվանդություն, որի բուժումը հնարավոր էր միայն Գերմանիայում վիրահատության միջոցով: Քանի որ Թաթուլի հարազատները վիրահատության համար չունեին անհրաժեշտ գումարը, այդ նպատակով «Նվիրի՛ր ինձ կյանք» բարեգործական կազմակերպությունը նախաձեռնել էր դրամահավաք: Անհրաժեշտ գումարը հավաքվել էր, սակայն չէին հասցրել Թաթուլին տեղափոխել Գերմանիա: Բարեգործական կազմակերպությունը տեսանյութ էր նկարահանել Թաթուլի մասին, որտեղ նա պատմել էր, թե ինչպես է ծառայության ընթացքում գլխապտույտ զգացել, սակայն ուշադրություն չի դարձրել դրան: «Ստուգվել եմ, ու այդ հիվանդությունն են ասել: Դեղեր են նշանակել: Խմել եմ դրանք: Զորացրվելուց հետո թուլություն ունեի: Ստուգվեցի ու անմիջապես պառկեցի հիվանդանոց: Բժշկուհին զգուշացրել էր, որ շտապ ոսկրածուծի վիրահատություն պետք է արվի: Ինձ թվում է, որ հաստատ հիվանդությունը չի հաղթելու ինձ»,-տեսանյութում ասում է Թաթուլը:
Այսօր տեղի կունենա Թաթուլի հոգեհանգստի արարողությունը:
ՉԵՆ ՀԱՍՑՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ