Հայ ըմբիշները պատրաստվում են Մինսկի մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա հանգստյան օրերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անկացկացվելու է ազատ ոճի ըմբշամարտի Գրան պրիի մրցաշարքում ընդգրկված Ալեքսանդր Մեդվեդի 45-րդ հուշամրցաշարը: Այն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի՝ UWW-ի, օրացույցում տեղ գտած հնագույն ու հեղինակավոր մրցաշարերից է, որը կրում է ազատ ոճի ամենատիտղոսակիր ըմբիշի՝ օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի 7-ակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդի անունը և անցկացվում է 1970 թվականից:

Առաջին 3 տարիներին այս ստուգատեսում մրցանակներ էին խաղարկվում միայն գերծանր քաշային կարգերում, իսկ հետագա տարիներին՝ արդեն բոլոր քաշային կարգերում: Նախորդ 44 տարիներին մասնակցել են ընդհանուր առմամբ 55 երկրի պատվիրակներ: 45-րդ խաղարկությունը Մինսկ են ժամանելու են 26 երկրի ներկայացուցիչներ, սակայն իր կազմով այն վերջին տարիներին կազմակերպված ամենաուժեղ կազմ հավաքած մրցաշարերից մեկը կլինի:

Մասնակից հավաքականների մեծ մասը հանդես կգան իրենց 1-ին համարներով, այդ թվում համալրված կլինեն օլիմպիական խաղերի ու աշխարհի առաջնության մրցանակակիրներով: Մրցաշարի ժամանակացույցն այսպիսին է ՝ Մարտի 6-ին տղամարդիկ ՝ 57, 65, 74, 97կգ, կանայք՝ 48, 55, 60, 69կգ: Երևանի ժամանակով՝ Ժամը 11-16-ը նախնական փուլերի հանդիպումներն են, Ժամը 19-20-ը՝ը բացման հանդիսավոր արարողություն, Ժամը 20-22:30-ը՝ եզրափակիչ գոտեմարտերը:

Մարտի 7-ին՝ տղամարդիկ 61, 70, 86, 125 կգ, կանայք՝ 53, 58, 63, 75 կգ: Երևանի ժամանակով Ժամը 11-16-ը նախնական փուլերի գոտեմարտերը, Ժամը 17:30- 21:00-ը նախ նախնական, ապա՝ եզրափակիչ փուլերի գոտեմարտերը:

Այս ստուգատեսին լավագույնս մասնակցելու համար ազատ ոճի Հայաստանի ընտրանին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը Բելառուսի Ստայկիի օլիմպիական մարզահալիրում մասնակցում է 12 հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաքին:

Մարզիչը հայտնում է, որ Ստայկիից մեկնում են արդեն մրցավայր և որ Մինսկում ընթանալիք Մեդվեդի 45-րդ հուշամրցաշարում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են 6 ըմբիշներ՝ Արտակ Հովհաննիսյանը, Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Մուսա Մուրթազալիևը և Լևան Բերիանիձեն:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն




Լրահոս