
«Ես միշտ սիրում եմ առաջընթաց: Ես հետ չեմ նայելու»:
Գարեջրային օլիգարխի կենսագրությունն անշեղորեն փաստում է Ս. Բալասանյանի առաջընթացի հանդեպ ունեցած հակումը: Հատկապես նրա կենսագրության առաջին ու վերջին հատվածները միանգամից բացահայտում են, թե ով է եղել Բալասանյան Սամվելը նախքան հեղափոխությունը, եւ ով է հեղափոխությունից հետո: Նրա ունեցվածքը ներկայում, իհարկե, անգնահատելի է: Ու, բնականաբար, անկշռելի կարողությունների հասած մարդը երբեք չի ցանկանա հիշել իր նեղ ու սուղ օրերը: Քաղաքական առումով նույնպես անցյալին նայելու նպատակահարմարություն չկա: Ճակատի դաջվածքը մաքրելը Գյումրու քաղաքապետի թեկնածուից մեծ ջանքեր պահանջեց: