
Այս գիշեր Ուկրաինայի Զոպորոժի մարզի գյուղերում անհայտ անձինք ապամոնտաժել են Լենինի 5 արձանները: Այս մասին հայտնում է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով տեղացիներին:
Կամյանոյե, Նովոսոֆիևկա և Բարվինովկա բնակավայրերում գտնվող արձաններն ապամոնտաժվել ու գլխատվել են: Բացի այդ` Նովոնիկոլաևկայում մետաղյա հուշարձանը վայր են գցել պատվանդանից, իսկ Միխայլո-Լուկաշևո գյուղում ապամոնտաժել են նրա կիսանդրին:
Նովոնիկոլաևկայի բնակչուհին պատմել է, որ ապամոնտաժված արձանի մոտ բազմաթիվ մարդկանց հետքեր է հայտնաբերել: Ինչպես երևում է, արձանի ապամոնտաժմանը մեծ թվով մարդիկ են մասնակցել. նշում է հրատարակչությունը: