
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 14 եւ 15 տարեկանների հավաքականները շարունակում են փորձել ուժերը Կիպրոսի Այա Նապա քաղաքում անցկացվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մեր 14 տարեկան ֆուտբոլիստներն առաջին խաղում 2:6 հաշվով պարտվել են Վրաստանի իրենց հասակակիցներին: Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը 0:8 հաշվով տանուլ է տվել Կիպրոսի ընտրանուն, որը, սակայն, համալրված է եղել 16-17 տարեկան ֆուտբոլիստներով:
Մարտի 6-ին մեր կրտսեր տարիքի ֆուտբոլիստները կհանդիպեն Կիպրոսի հավաքականի հետ, իսկ 15 տարեկաններն ուժերը կչափեն Մակեդոնիայի ընտրանու հետ: