«Վաղը գալու ենք, մեզ ստեղ սպանենք, պրծնենք». արմավիրցիները գնացին` կրկին գալու սպառնալիքով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել ոչ միայն նաիրիտցիները, այլև Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները, ովքեր, 25 տարի է, ապրում են կիսաքանդ շենքերում, որտեղ ամեն վայրկյան փլուզման վտանգ կա:

Նաիրիտցիները երթով գնացին նախագահական նստավայր, իսկ արմավիրցիները բորբոքված նստեցին իրենց ավտոբուսն ու գնացին տուն` սպառնալով վաղը նորից գալ և ավելի լուրջ գործողություններ իրականացնել: «Մենք էլ կորցնելու բան չունենք: Խոսք ենք տալիս` վաղը նորից գալու ենք ստեղ, մեզ սպանենք պրծնենք»,- հայտարարում էին նրանք:

Իսկ թե վաղը ժամը քանիսին են կրկին գալու Կառավարության շենքի մոտ, նրանք հրաժարվեցին ասել` պատճառաբանելով, որ իրենց բողոքը նախապես պլանավորված չէ. «Երբ կգանք, կգանք, էդ ժամանակ էլ կիմանաք»,- ասաց արմավիրցիներից մեկը:

Այդ ընթացքում հավաքվածներին միացավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լրագրողներին ասաց, որ եկել է սատարելու նաիրիտցիներին, արմավիրցիներին և բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պայքարում են:

Նաև հավելենք` Կառավարությունից այդպես էլ ոչ ոք չմոտեցավ հավաքվածներին:

raffi




Լրահոս