
Թուրքիայի ազգային արտարժույթը թարմացրել է իր պատմական նվազագույնը՝ հասնելով 1 դոլարի համար 2.6 լիրայի: Այս մասին վկայում են Ստամբուլի բորսայի այսօրվա տվյալները:
Անցած շաբաթ Թուրքիայի կենտրոնական բանկը որոշում է ընդունել նվազեցնել գլխավոր խաղադրույքը 7.75%-ից մինչ 7.5 %-ի: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սա անբավարար է անվանել ու քննադատել Կենտրոնական բանկին:
Էրդողանի այդ հայտարարությունը, ըստ փորձագետների, հանգեցրել է համաշխարհային արտարժույթի հանդեպ թուրքական լիրայի հետագա անկմանը: Դրանից հետո Թուրքիայի ազգային արտարժույթը երկու անգամ թարմացրել է իր պատմական նվազագույնը դոլարի հանդեպ: