
Այսօր ԲՀԿ համագումարում ելույթ են ունեցել ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը և նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Համագումարից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վահան Բաբայանը:
Վահե Հովհաննիսյանը նշեց, թե նորմալ է վերաբերվում վերջին շրջանում համացանցում առկա տարբեր տեսություններին և վարկածներին` նշելով, որ այդ ամենն ինֆորմացիայի պակասի հետևանք էր: Նա խոսեց նաև ԲՀԿ` արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին` նշելով, թե մարդկային և անկեղծ ելույթ էր:
Մանրամասները՝ տեսանյութում.