
Կանադայում տեղի է ունեցել «Մազերի սառեցման միջազգային մրցույթ»: Այս մասին հայտնում է The Calgary Sun-ը:
Մրցույթը տեղի է ունեցել Takhini Hot Springs ջերմաառողջարանում, որը գտնվում է կանադական Յուկոն Ուայթհորսե նահանգում, -30 աստիճան սառնամանիքին: Մրցույթի հաղթող է ճանաչվել կանդական Քվեբեք նահանգից թիմը:
Մրցույթի կանոնների համաձայն՝ մազերը սառեցնելու համար մասնակիցները պետք է սուզվեն տաք աղբյուրը, որի ջերմաստիճանը կազմում է շուրջ 40 աստիճան: Արդյունքում, երբ նրանք դուրս են գալիս ջրից, ջերմաստիճանի փոփոխության արդյունքում մազերը վայրկենապես սառչում են: