
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօրվա արտահերթ համագումարին մասնակցել է կուսակցության 189 պատվիրակներից 170-ը: Այս մասին այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը:
Իսկ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ համագումարից հետո տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը, և որ նախագահի տեղակալ է ընտրվել Վարդան Վարդանյանը:
«Առաջիկայում նախատեսում ենք տարանջատել կուսակցության նախագահի և կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնները: Հաջորդ համագումարում այդ տարանջատումը կանենք», – հավելեց ԲՀԿ նորընտիր նախագահը: