
Համացանցում մեծ ճանաչում է ստանում տեսանյութը, որում սոված սկյուռիկը որոշում է թալանել ամերիկյան ընտանիքի այգին: Կենդանին մտնում է տներից մեկի տարածքն ու սկսում ուտել խնձորները, որոնք արդեն թթված են եղել:
Արդյունքում՝ արդեն գինովցած կենդանին շտապում է հետ` անտառ, փախչել, սակայն ապարդյուն: Հարբած կենդանու համար պարիսպը դառնում է անհաղթահարելի մի խոչընդոտ: