Աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված՝ Երեւանում տեղի կունենա տոնական համերգ: Հոկտեմբերի 20-ին նախատեսած համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Փարիզի օպերայի մենակատար, տավղահար Քեթրին Միշելը եւ, իհարկե, աշխարհահռչակ երաժիշտը: Միշել Լեգրանը բազմաթիվ կինոերաժշտությունների հեղինակ է: 3 անգամ արժանացել է «Օսկար» եւ 5 անգամ «Գրեմմի» մրցանակների «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է հորից` Ռայմոնդ Լեգրանից: Ի դեպ, երաժշտի մայրը` հայուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի է եղել:
ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ