Գյումրիի քաղաքապետը ևս լքեց ԲՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս լքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նա հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանկ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ բոլոր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման եւ Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի եւ գյումրեցիների»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԲՀԿ-ն լքելու մասին հայտնել էր նաև Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը` Գագիկ Ծառուկյանի փեսան:




Լրահոս