
Բունդեսլիգայի կայքը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն գոլերը: Լավագույնների թվում է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Գելզենկիրխենի` «Շալկե»-ի դարպասը խփած գոլը:
Նշենք, որ «Շալկե»-ի դեմ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը երկարատև դադարից հետո 90 րոպե էր անցկացրել «Բորուսիա»-ի կազմում: